Որքան են միջոցառումների համար պահանջում ռուս աստղերը․ նրանց համեմատ 20 րոպեում 4000 դոլար վարձատրվող հայ երգիչ-երգչուհիներն աղքատ են․ հայտնի է, թե որքան են ստանում հայ աստղերը․ գնացուցակ (տեսանյութ)

  • Aug 31, 2022

Տիկտոկում հայտնվել է տեսանյութ, որի հեղինակը բացահայտում է, թե որքան կարժենա Ռուսաստանում հայտնի արտիստներին միջոցառման հրավիրելը։ Համաձայն տեսանյութի հեղինակի՝ Մաքս Բարսկիխին միջոցառմանը հրավիրելը կարժենա 8000 եվրո, Նյուշային՝ 18.000 եվրո, Անի Լորակին՝ 29.000 եվրո։

Օլգա Բուզովան ավելի մեծ ծառայություններ է առաջարկում․ միջոցառմանը ներկայանալու համար պատվիրատուները պետք է վճարեն 22.000 եվրո, սակայն եթե ցանկանում են, որ երգչուհին իր սոցիալական ցանցերի էջերում հրապարակում անի, ապա պետք է վճարեն ևս 4565 եվրո։  Ի դեպ, ըստ տեսանյութի հեղինակի՝ Օլգա Բուզովան  սկանդալային «Дом 2»-ն վարելու համար ամսական 9190 եվրո էր պահանջում։

Թերևս, ցուցակը գլխավորում է Ալլա Պուգաչովան, ում տեսնելու համար պատվիրատուն պետք է վճարի 250.000 եվրո, ընդ որում՝ դեռ հարց է՝ արդյո՞ք Պուգաչովան կցանկանա երգել ձեզ համար, թե՞ ոչ։

Նշենք, որ այս տեսանյութը պատրաստվել էր նախքան ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումը, հետևաբար՝  կարող են գնային փոփոխություններ լինել:

Starnews-ն էլ, ոգեշնչվելով այս տեսանյութից, որոշել է ներկայացնել, հայ հայտնիներից ոմանց գնացուցակը։ Պետք է փաստենք, որ երբ նրանց համեմատում ենք իրենց ռուս գործընկերների հետ, հայերը աղքատ են թվում, սակայն, ինչ խոսք, նրանց հրավիրելու համար Հայաստանում պետք է միջինից բարձր կարողություն ունենաս։

Ըստ մեր տեղեկությունների՝ Գարիկ Պապոյանը և Սոնա Ռուբենյանը մեկ սեթ (բաժին) ելույթ ունենալու համար մոտ 5000 դոլար են պահանջում։ Ըստ մեր աղբյուրի՝ Սոնայի ամուսինը ցանկություն էր հայտնել, որ նրանց ելույթների արժեքը բարձրանա․ նա այդ քայլին գնացել էր իրենց հարսանիքից հետո։

40 րոպե ելույթ ունենալու համար «Hayat Project»-ը պահանջում է մոտ 5000 դոլար (2 միլիոն դրամ):

Միջոցառումներին հաճախ է ելույթ ունենում Արկադի Դումիկյանը, ով 7 երգի համար պահանջում է 4000 դոլար։ Ստացվում է՝ մոտ 20 րոպեում նրան հաջողվում է այդչափ գումար աշխատել։

Դումիկյանի չափ  է վարձատրվում նաև Արամ MP3-ը։

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում