Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ին երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Հայկոյի ծննդյան առիթով երգչի ընկերները մեծ համերգ էին կազմակերպել, որի ընթացքում կատարել էին Հայկոյի երգերը։ Համերգին ներկա էին եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները
Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, նույնպես ներկա էր համերգին, սակայն նա ելույթ չէր ունեցել։ Starnews-ին հայտնի է դարձել, որ Անահիտը այդ օրն իրեն բավական սառն է պահել Հայկոյի շրջապատի նկատմամբ։ Նա համերգի օրը որևէ մեկի հետ չի շփվել, անգամ հետնաբեմ չի գնացել։
Ըստ ասեկոսեների՝ Անահիտը լարված հարաբերություններ ունի Հայկոյի ընտանիքի անդամների հետ։ Նա հաճախ է իր ինստագրամյան էջում նշում, որ հենց իր մայրն է Արմանի լավագույն տատիկը։ Որդու ծննդյան առիթով էլ գրել էր, որ, ինչպես միշտ, հենց իր հարազատներն են ուրախացրել Արմանին ուղիղ կեսգիշերին։
Հավելենք, որ վերջին անգամ Հայկոյի մայրիկը և Անահիտը միասին ներկա են եղել երգչի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: Չնայած դրան՝ նրանք միասին չէին ընդունում ցավակցությունները: Անահիտն իր ծնողների հետ մեկ այլ հատվածում էր կանգնած:
Հիշեցնեն, որ Հայկոյին նվիրված համերգի ամենահուզիչ հատվածը որդու ելույթն էր։ Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։
Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։