49-ամյա Արմինկան այլևս չի կարողանում թաքցնել տարիքը․ այս տեսանյութում նա պատահաբար ցույց է տվել, թե որքան է ծերացել

  • Sep 02, 2022

Օրերս երգչուհի Արմինկան դարձել է 49 տարեկան։ Նա այդ առիթով լուսանկարներ էր հրապարակել, իսկ դրանց կից գրել էր, որ իր հավատն էլ չի գալիս, որ արդեն այդքան է:

«Եթե անկեղծ, ինձ էլ է դժվար հավատալ, որ գրեթե կեսդարյա կյանք եմ ապրել, բայց,ինչպես հիմա ընդունված է ասել՝ դե հիմա էդ ա»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Arminka (@arminkaofficial)

Նշենք, որ չնայած Արմինկան միշտ ներկայանում է խնամված և նորաձև, սակայն տարիներն իրենց հետքը թողել են երգչուհու արտաքինի վրա։ Օրերս նա տեսանյութ էր հրապարակել, որում տեսանելի էր նրա տարիքը։

Հիշեցնենք, որ վերջերս երգչուհին Հայաստանում էր։ Նշենք, որ նա արդեն տարիներ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, իսկ նրա տեղափոխության վերաբերյալ տարբեր ասեկոսեներ էին պտտվում։  Ըստ լուրերի՝ նա ստիպված էր վաճառել իր ունեցվածքը և հեռանալ։ Այս թեմայի վերաբերյալ երգչուհին չի սիրում խոսել։

Հիշեցնենք, որ Արմինկան ամիսներ առաջ առաջին անգամ խոսել էր եղբոր մահվան մասին: Նա այդ  թեմային անդրադարձել  էր Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում։

Արմինկան նշել էր, որ շատ կապված էր եղբոր հետ, վերջինս մեծ դեր էր ունեցել իր ճաշակի և երաժշտական ոճի հարցում: Արմինկայի խոսքով՝ եղբայրը շատ էր իր մասին հոգ տանում: Երգչուհու եղբայրը մահացել էր ավտովթարից. ըստ Արմինկայի՝ երբեք չէր կարողանա պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ իր եղբոր հետ, քանի որ եղբայրը հմուտ վարորդ էր:

Արմինկայի խոսքով՝ վերջինս վատ տրամադրությամբ դուրս էր եկել Արթիկից, նա նաև գինովցած էր:  Որքան էլ մայրը հորդորել էր այդպես մեքենա չվարել, չէր լսել, ապա տեղի էր ունեցել ավտովթարը: Արմինկայի կարծիքով՝ այս ամենն առեղծվածային է, քանի որ եղբայրը մահացել է ճիշտ նույն օրը, ինչ մորական պապը՝ օգոստոսի 16-ին. ընդ որում՝ եղբայրը գալիս էր Երևան, որպեսզի գնար գերեզման: Ըստ Արմինկայի՝ եղբայրը նաև պապիկի կրկնօրինակն էր:

Երգչուհու խոսքով՝ եղբոր մահը շատ ծանր հարված էր, սակայն նա  հավատում է հոգու գոյությանը, քանի որ միայն ինքն է իր երազում հաճախ տեսնում եղբորը, ով իրեն տարբեր բաների մասին է զգուշացնում: Ի դեպ, այս թողարկումը Մհեր Բաղդասարյանը հեռացրել է իր յութուբյան ալիքից:

Մեկնաբանություն

Որոնում