Նորություն չենք ասի, որ Հրաչ Մուրադյանը և նրա կինը՝ ամերիկաբնակ պրոդյուսեր Անաշեհ Խոդավերդին, ծանոթացել էին դեռ տարիներ առաջ, չնայած դրան` նրանց սիրո պատմությունն այդ շրջանում չէր սկսվել։
Օրերս Հրաչը տեսանյութ էր հրապարակել, որում ներառված էր իր և կնոջ արխիվային կադրը։
Հավելենք, որ Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել է, որ դստեր 1-ամյակի առիթով Հրաչ Մուրադյանն առաջին անգամ ամբողջությամբ ցույց է տվել նրան։ Դստեր ծննդյան առիթով Հրաչ Մուրադյանը Երևանում անցկացրել է փոքրիկի ծննդյան, մկրտության և ատամհատիկի արարողությունները։
Հրաչը նաև հուզիչ գրառմամբ էր հանդես եկել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև։
«Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ`քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա…
Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է…
Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ»:
Հավելենք, որ նախքան երեխայի ծնունդը զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է պրոդյուսեր Անաշեհի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական հարցերը կարգավորի:
Անաշեհի խոսքով ՝ շատերը չէին հավատում իրենց անկեղծ սիրուն՝ նշելով, որ նրանց ամուսնությունը պարզապես ձևական բնույթ է կրում։ «Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ են եղել, որ իմացել են ես հղի եմ, ու մենք երեխայի ենք սպասում, չեն շնորհավորել»,- պատմել է Անաշեն։
Վերջինիս խոսքով՝ ինքը, Հրաչի հետ ամուսնանալիս գիտեր, որ տարվա ընթացքում Հրաչը հաճախ է բացակայելու, քանի որ Հայաստանում նկարահանումներ պետք է իրականացնի, բայց դա իրենց չի խանգարում: