Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը խոստովանել է, որ չի շփվում երեխայի հետ. տեսեք՝ ինչ սկանդալային հայտարարություն է արել (լուսանկար, տեսանյութ)

  • Sep 02, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Սերգեյը, բաժանումից հետո բավական ակտիվ է համացանցում։ Նա պարբերաբար հարց ու պատասխաններ է կազմակերպում ինստագրամյան հարթակում։ Ավելի վաղ գրել էինք, որ նա խոստովանել է, որ սիրելի ունի։

«Կա մարդ, ով շատ մոտ է իմ սրտին։ Եթե Աստված ինձ երկրորդ հնարավորություն տա, ես մեծ աշխատանք կանեմ իմ սխալների  ուղղման հարցում։ Կստեղծեմ ընտանիք․ այդ ամենը տեղի կունենա շատ շուտով»,-անկեղծացել էր Սերգեյը:

 

Նույն հարցման շրջանակներում Սերգեյը խոսել է նաեւ այն մասին, որ վերջին շրջանում չի շփվում երեխայի հետ, ըստ նրա՝ շփումը տեղի է ունենում միայն հեռախոսի միջոցով: Սերգեյի խոսքով՝  չնայած դրան՝ երեխան պետք է մեծանա մոր կողքին:

Հավելենք, որ մեկ առիթով Սերգեյը նախկին կնոջ «ընկերների» վերաբերյալ նշել էր, որ վերջիններս դիմահարդարի կողքին են միայն գումարի համար, ավելին՝ առաջինը հենց նրանք թիկունքից կհարվածեն: Ըստ Սերգեյի՝ ժամանակն ամեն ինչ ցույց կտա:

Հավելենք, որ ավելի վաղ հարց ու պատասխանի շրջանակներում Սերգեյին նաեւ հարց էր հնչել՝ արդյո՞ք կցանկանար միանալ Գոհարի հետ: Սերգեյն անկեղծորեն նշել էր, որ կցանկանար, սակայն միայն մի դեպքում, եթե Գոհարի կյանքում չլինեին այն մարդիկ, ովքեր նրա կողքին են: Ըստ Սերգեյի՝ մինչև նրանք Գոհարից ամեն բան չկորզեն, չեն հեռանա և չեն թողնի, որ նա հանգիստ ապրի:

Սերգեյի խոսքով՝ նրանք Գոհարին կդժբախտացնեն, սակայն դիմահարդարը դա դեռ չի գիտակցում:Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը:

Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ: Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:

Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում:

Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են:

 

Մեկնաբանություն

Որոնում