Իմ մեծ սեր, իմ ցավ. մեծ կորստից հետո «Հայքի» Սյուզին անձնական ողբերգություն է ապրում (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 12, 2021

Գաղտնիք չէ, որ ժամանակին «Քամի փչի» երգով հայտնի դարձած Սյուզի Շահբազյանը վերջին տարիներին չի երգում:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Սյուզին աշխատում է հեռուստաընկերություններից մեկում: Նա ակտիվ չէ սոցիալական ցանցերում, սակայն մեր ուշադրությունը գրավել է այն, որ մտերիմ ընկերուհու՝ խոսքերի հեղինակ, սցենարիստ Սոսի Խանիկյանի ողբերգական մահից հետո նրա իսնտագրամյան էջում կարելի է տեսնել միայն ընկերուհուն նվիրված լուսանկարներ եւ գրառումներ:

«Էություն իմ եւ իմ գոյություն», «Իմ ուրախություն եւ իմ ցավ, ամեն րոպեի իմ հիշողություն», «Սիրելիս, հարազատս, իմ մեծ սեր». նմանատիպ գրառումներ է անում Սյուզին:

Հիշեցնենք, որ Սոսի Խանիկյանը մահացել է վրաերթի հետեւանքով:

 

 

Մեկնաբանություն

Որոնում