Չկայացած մեկը…Տղամարդ եղեք, չնայած՝ ի՞նչ եմ խոսում. բլոգեր Մաշան՝ Սուրեն Շահվերդյանին (տեսանյութ)

  • Jul 09, 2021

Բլոգեր Մագայի եւ Սուրեն Շահվերդյանի հեռակա վեճի քննարկումը շարունակվում է:  «Քաղցած սպասում են» հաղորդման սկանդալային թողարկումից հետո Մագան ինստագրամյան իր էջում ներկայացնում է այն մարդկանց սթորիները, ովքեր իրեն աջակցություն են հայտնել:

Նրանց թվում է բլոգեր Մաշան, ով նախ շնորհավորել է Մագային.

«Մագա, մենք չենք ճանաչում միմյանց, սակայն շնորհավորում եմ քեզ այն ամենի համար, ինչ կատարվում է քո կյանքում: Ինչ-որ մեկը ցանկանում էր նվաստացնել քեզ, սակայն ցույց տվեց, թե քո հետեւորդներն ինչքան շատ են քեզ սիրում: Ինչ-որ մեկի չկայացած լինելու շնորհիվ դու հասկացար՝ ինչքան կայացած ես: Հարգելի հաղորդավարներ եւ հարցազրուցավարներ, միշտ հիշեք, որ ավելի լավ է մարդ չիմանա ոչ մի աղյուսակներ, բայց մարդ լինի, քան իմանա աշխարհի բոլոր աղյուսակներն ու իմանա բոլոր գրողներին, բայց չիմանա, թե ինչ ասել է մարդու տուն հյուր գնալ, եւ այդ տանը հյուրին վայել ու հարիր ձեւով պահել: Եվ ի վերջո, տղամարդ եք, հարգելիս, տղամարդ, չնայած՝ ի՞նչ եմ խոսում»:

Բլոգեր Մաշան նաեւ նշել է, որ այս ձեւով նրանք պարզապես ցույց են տվել իրենց անդաստիարակ լինելը:

Հիշեցնենք, որ Մագայի մասնակցությամբ հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչի վերաբերյալ Մագան Starnews-ին ասել է հետեւյալը.

«Հաղորդումը նայող մարդկանց մոտ կստեղծվի այն տպավորությունը, որը ուզել են՝ թողնեմ, սակայն ես էի ավելի շատ ծաղրում նրանց՝ պատասխանելով՝ չգիտեմ»:

Տվյալ թողարկումը բավական աղմկահարույց էր ստացվել,  քանի որ Մագան չէր կարողացել նախ պատասխանել, թե   ի՞նչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսյակն ի՞նչ է»:

Նույն թողարկման ընթացքում Մագան չէր տարբերել Թումանյանին Չարենցից, ինչպես նաև ցույց էր տվել, որ չի տիրապետում ռուսերենին:

«Այն, որ նրանք չունեին տարրական քաղաքավարություն ու կուլտուրա, շեղվել էին իրենց ձևաչափից, փորձում էին խելքս ստուգել, իսկ ես հասկանում էի, որ մասնակցում եմ «Քաղցած սպասում» են հաղորդմանը, որ  սա «Ամենախելացին» հաղորդումը չէ, ի վերջո, կարող էի հրաժարվել այդ հարցերից, ինչը չարեցի, սակայն իմ դաստիարակությունը դա թույլ չտվեց, փորձել եմ նրանց լեզվով պատասխանել, զարմանում եմ հեռուստադիտողի վրա, որ չեն հասկացել, որ ծաղրել և հեգնել եմ: Սուրենը երկու տարուց  պապիկիս թայ է դառնալու, ու իր համար աննորմալ է, որ օրինակ՝ կարող եմ տանից հողաթափերով դուրս գալ, սակայն իմ հետևորդներն ինձ հասկանում են»,-նշել էր Մագան:

Սուրեն Շահվերդյանը  Starnews-ի հետ զրույցում անդրադարձել է  Մագայի մտքերին.

«Եթե Մագան հաշվել իմանար, կհասկանար, որ ես երկու տարի հետո իր պապիկի տարիքին չեմ կարող լինել, սա ևս մեկ անգամ ապացուցում է նրա մաթեմատիկական ունակությունների «թռիչքը»: Եվս մեկ ապացույց, որ նա  պրիմիտիվ հաշվել չգիտի: Հաղորդման ընթացքում պարզ երևացին նրա գիտելիքները: Նրա գործունեությունը վտանգավոր է երիտասարդների համար, քանի որ նա շատ դեռահասների համար օրինակ է: Շատ բլոգերներ, լինելով անհեթեթ և տգետ, վտանգ են ներկայացնում, քանի որ լուրջ քանակի հետևորդներ ունեն:  Ի դեպ, հաղորդման մեջ Մագան ասում է, որ Աստված չանի իր հետևորդները պակասեն, ինձ համար ցանկալի է, որ այդպես լինի, քանի որ  երիտասարդների խորհուրդ կտամ հետևել լուրջ մարդկանց, գրագետ մարդկանց, ովքեր կարող են օգուտ տալ հասարակությանը: Մագան վատ օրինակ է ծառայում: Մեր ցավը և դժբախտությունը գալիս են տգիտությունից, տգետների մի մեծ խումբ հայտնվել է մեր իշխանության մեջ, որոշում կայացնողների մեջ շատ են նրանք, մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն: Ինչ վերաբերում է Մագային, նա պրիմիտիվ գիտելիքներ չունի, դա ակնհայտ է, մի բան էլ հպարտանում է դրանով»:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում