Լիլիթ Բասյանը պատահաբար ցույց է տվել սիրելիին. միայն թե տեսնեք՝ ո՞վ է նա եւ ի՞նչ շքեղ ծաղիկներ է նվիրում Լիլիթին (լուսանկար)

  • Sep 14, 2021

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ Լիլիթ Բասյանը, արդեն տեւական ժամանակ է, ինչ սիրելի ունի:

Որպես կանոն, Լիլիթը չի հանրայնացնում վերջինիս ով լինելը, սիրելիի լուսանկարներն էլ հրապարակելիս այնպես է անում, որ նրա դեմքը չերեւա:

Լիլիթն այս անգամ ներկայացրել է սիրելի կողմից ստացած շքեղ ծաղկեփնջերը եւ նվերները:

Ուշագրավն այն է, որ արխիվային տեսանյութերից մեկում Լիլիթը պատահաոար ցույց է տվել իր սիրելիին:

Հավելենք, որ ավելի վաղ Լիլիթը Starnews-ի հետ զրույցում բացառիկ մանրամասներ էր ներկայացրել՝ նշելով, որ պատրաստվում է ամուսնության.

«Ես այն մարդկանցից եմ, որ եթե հարաբերություն եմ ունենում, ապա դա միայն լուրջ է լինում, այլ ձևով չեմ կարող: Եթե ես հարաբերությունների մեջ եմ, ապա դա միայն այն բանի համար է, որ ես ընտանիք կազմեմ»,-նշել էր նա:

Հավելենք, որ մենք կապ էինք հաստատել նաև Լիլիթի նախկին ամուսնու՝ Ալեքսանդրի հետ, սակայն նա նշել էր, որ այդ թեման իրեն չի հետաքրքրում.

«Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում, չի էլ հետաքրքրում ինձ…Կոնկրետ ինձ չի հետաքրքրում, ի՞նչ տարբերություն Լիլի՞թը, թե՞ մեր հարևանի աղջիկը»,-Starnews-ին ասել էր Ալեքսանդր Բաբասյանը:

Ալեքսանդր նաև նշել էր, որ իր որդու՝ Ալեքսանդր կրտսերի կյանքում այլ տղամարդ չի կարող լինել:

Մեկնաբանություն

Որոնում