Ծնունդդ շնորհավոր, իսկական գյումրեցի Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

  • Sep 22, 2021

Այսօր պրոդյուսեր, երգերի  հեղինակ Ռուբեն Մխիթարյանի ծննդյանն օրն է:

Ռուբեն Մխիթարյանը մեծ աշխատանք է կատարել հեռուստատեսության ոլորտում. վերջին տարիներին հեռուստադիտողները նրանք հաճախ տեսնում էին նաև կադրում:

Մասնագիտական գործունեությունից բացի՝ Ռուբենը հայտնի է  նաև իր մեծ սիրով դեպի իր հարազատ քաղաքը՝ Գյումրին:

Նա մի շարք աշխատանքներ է կատարել իր սիրելի Գյումրիի զարգացմանը նպաստելու գործում:

Լինելով բազմազբաղ՝ Ռուբենը նույնիսկ ապրում է երկու քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում:

Հավելենք, որ հենց Ռուբենի գրչին է պատկանում «Hayat Project»-ի հայտնի՝ «Ես քեզի սիրեմգը» երգը:

Գյումրիի կոլորիտը ներկայացնող խմբի այլ հայտնի երգերի  հեղինակը նույնպես Ռուբենն է:

Օրերս նա նաև ներկայացրել էր իր սիրելի քաղաքին նվիրված նոր երգ:

Տեսանյութը դիտել՝ այստեղ:

Starnews-ը շնորհավորում է իսկական գյումրեցի Ռուբեն Մխիթարյանին ծննդյան առիթով:

Մեկնաբանություն

Որոնում