Հայկոյի հետ տեղի ունեցածի իրական պատկերի, Անահիտ Սիմոնյանի ծանր ապրումների, հայկական սերիալի ամենաբաց ու կրքոտ տեսարանի, Թամարա Գևոգյանի՝ սարսափելի ավտովթարից հետո առաջին անգամ քայլելու, Քրիստինա Եղոյանի՝ հղիությունով PR անելու մասին. շաբաթվա աստղային ամփոփումը (լուսանկար, տեսանյութ)

  • Sep 25, 2021

Ինչպես միշտ, Starnews–ն ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթվա ընթացքում ամենամեծ աղմուկ բարձրացրած նորությունը կապ ուներ երգիչ Հայկոյի առողջության հետ:

Հայկոն հոսպիտալացվել էր, նա վերակենդանացման բաժնում է: Միացվել է արհեստական շնչառության սարք: Ախտահարված է երգչի թոքերի մոտ 80 տոկոսը:

Ըստ մեր տեղեկությունների՝ նրա վիճակն այլևս կրիտիկական չէ: Դրական դինամիկա է նկատվում,  վիճակը կայունացել է:

Երգչի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, ինստագրամյան սթորի է տեղադրել՝ նշելով, որ իրենց ընտանիքում ծանր շրջան է:

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ,սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:
Կարեղ եք աղոթել : եթե լավ բան եք ուզում անել:
Շնորհակալ եմ»:

Շաբաթվա մյուս աղմկահարույց թեման կապ ունի Սոս Ջանիբեկյանի նոր սիրելիի, մասնավորապես՝ նրա գրառման հետ:

Անահիտը,  ի տարբերություն իր ընտրյալի՝ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի:

Նա իր իստագրամյան էջում անդրադարձել է պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանի մտքերին:

Նշենք, որ Հրաչյան վերջերս իր հանգիստն էր վայելում Հունաստանում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում: Այս առիթով պատգամավորը նշել էր, որ անձնական կյանք ունենալու իրավունք ունի և չի ցանկանում մեկնաբանություն տալ:

Սոսի սիրելին էլ անդրադարձել է Հրաչյայի մտքերին՝ գրելով հետևյալը.

«Էնքան մի հոգնել են, մի հատ էլ հանգստանում են: Գնացեք սահման հանգստացեք, բայց ոչ թե երեխեքին ուղարկեք սահման պահելու, որ դուք գնաք հանգստանաք ու անձնական կյանք ունենաք: Ձեր անձնական կյանքի…» :

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ վերջին շրջանում բավական նորաձև է դարձել երեխա ունենալու փաստով սեփական էջերի դիտումները և լայքերը մեծացնելը:

Նույնիսկ որոշ հայտնիներ առաջարկում են, որ իրենց երեխայի անունն ընտրեն հենց հետևորդները:
Թվում էր, որ Քրիստինա Եղոյանը չի փորձելու իր հղիությունը շահարկել, սակայն դա ընդամենն առաջին հայացքից:


Դերասանուհին նախ փորձում էր քողարկել փորը, սակայն Starnews-ն առաջին էր տեղեկացրել, որ նա հղի է:
Որոշ ժամանակ անց համացանցում հայտնվել էին Քրիստինայի՝ կլորացած փորով լուսանկարները:
Օրերս էլ դերասանուհին, ով ներկայուսմ ԱՄՆ-ում է, տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ աղջիկ է ունենալու:

Ինչպես ասում են՝ այստեղից էլ կինոն սկսվեց…

Քրիստինան սկսել է մեկը մյուսին հերթ չտալով լուսանկարներ հրապարակել և գրառումներ անել:
Իր հղիության մասին չխոսող Քրիստինան մեկ միջոցառումից միայն 5 փոսթ է արել, սթորիների մասին ավելի լավ է լռենք: Իսկապես կենացները քաղցրանում են:

Մենք չենք մեղադրում, երբ հանրային մարդիկ իրենց հղիությունը չեն ցանկանում հանրայնացնել, սակայն երբ դա սկսում են անել այս ձևով ու այդքան հրապարակումներ անելով՝ հասկանում ենք, որ դա իրենց համար միայն PR-ի ևս մեկ միջոց է:

Այս շաբաթվա աստղային կարևոր իրադարձություններից մեկը Թամարա Գևորգյանի քայլելն էր:

Ամիսներ շարունակ դերասանուհի Թամարա Գևորգյանը տեղաշարժվում էր անվասայլակով:
Դերասանուհուն վերջապես հաջողվել է քայլել, թեպետ հենակների օգնությամբ:

Նա ավտովթարից հետո առաջին անգամ բեմ է բարձրացրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը տեղեկացրել էր, որ Թամարա Գևորգյանը ավտովթարից հրաշքով էր փրկվել: Դերասանուհին 3-րդ անգամ վիրահատել էր ոտքը:

Դերասանուհին խոստովանել էր, որ վիրահատությունից առաջ իր մորն ասել են, որ կարող են ստիպված լինեն իր ոտքը հեռացնել:

Starnews-ը ավելի վաղ տեղեկացրել էր նաև Թամարայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասները:

«Հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:

Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը, նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»:

Շաբաթվա սկանդալն էլ վերաբերում էր «Երջանկության մեխանիկա» հեռուստասերիալում առկա  բավական բաց  անկողնային տեսարանին:

Ռուբեն Մուրադյանը  հանդես է եկել այնպիսի տեսարանում, որը հայկական հեռուստասերիալներում, թերևս, ամենաբացերից մեկն է:

Ի դեպ, սերիալում առկա բաց տեսարանները ցուցադրվում են մոնտաժված տարբերակով. դրանց հասանելի են միայն համացանցային օգտատերերին:

Հավելենք, որ սերիալում առկա բաց տեսարանների մասին սերիալի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ասել է հետևյալը.

«Կյանքի մեծագույն հրաշքն ու պարգևը մարդու ծնունդն է»:

Շաբաթվա ամփոփումը այսքանն էր, եթե ցանկանում եք տեղեկացված լինել աստղային անցուդարձից, ապա հետևեք մեր յութուբյան էջի հետևյալ հղումով:

Իսկ մեր կայքում՝ Starnews-ում, դուք անդադար կգտնեք աստղային բոլոր ամենաթարմ նորությունները:
Մաղթում ենք ձեզ բարի հանգիստ:

Մեկնաբանություն

Որոնում