Դավաճաններ, գոնե պատկերացնում եք՝ ի՞նչ է նշանակում հագեցնել չհագեցող կարոտդ սառը քարից, անիծվեք դուք

  • Sep 27, 2021

Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դավաճաններ,գոնե պատկերացնում եք ինչ է նշանակում հագեցնել չհագեցող կարոտդ սառը քարից,անիծվեք դուք »:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել էր 20-ամյա Մխիթար Գալեյանը, ով ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան է դարձել և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը:

Մխիթարը ծնվել էր 2000թ.-ի օգոստոսի 17-ին քաղաք Երևանում: Ծառայության ավարտին մնացել էր երեք ամիս:

 

Մեկնաբանություն

Որոնում