Էստրադային երգչուհի, դերասանուհի եւ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Զառա Մգոյանը տխրությամբ է արձագանքել Հայկոյի մահվան լուրին։
«Շատ եմ ափսոսում։ Մենք այնքան հույս ունեինք»,- Instagram-յան էջի Stories բաժնում գրել է նա։
Հավելենք, որ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով:
Հայկոյի մոտ արյան վարակում էր, թոքերի 90%-ն ախտահարված էր:
Հայկոյի մոտ արդեն օրգանների անբավարարություն էր, քանի որ թթվածինը տեղ չէր հասնում:
Օրգանները հերթով սկսում էին չկատարել իրենց գործառույթը: