Պատերազմով անցած սերը. ձեռքերը կորցրած Վարազդատը պատրաստվում է ամուսնանալ (տեսանյութ, լուսանկար)

  • Oct 01, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երկու ձեռքերից զրկված Վարազդատ Սանեյանը նշանադրվել է:

Նա շուտով պատրաստվում է ամուսնանալ:

Այս մասին Վարազդատը պատմել է News.am-ին: Նա ներկայացրել է, թե ինչպես է  ապրում ներկայումս:

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմում 2 ձեռքերից զրկված Վարազդատը Ծովագյուղից է, նրա հետ  վիրավորում էր ստացել նաև եղբայրը:

Եղբայրները վիրավորվել են նոյեմբերի 2-ին՝ Ճարտարում: Նախ վիրավոր եղբորը Վարազդատն է ընկերոջ հետ դուրս հանել, 2 կմ հեռացրել դիրքից, հասցրել շտապօգնության մեքենային:

Այնուհետև ադրբեջանական օդուժը թիրախավորել է նրանց, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է նաև Վարազդատը:

Մեկնաբանություն

Որոնում