Բաժանումից հետո ինչպե՞ս են նշել իրենց որդու ծնունդը Մոսո Կարապետյանը եւ Քրիստինան. նրանք չեն շփվում (լուսանկար, տեսանյութ)

  • Oct 04, 2021

Starnews–ն արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում բնակվող դերասան Մոսո Կարապետյանը և յոգայի վարպետ Քրիստինա Հովհաննիսյանը բաժանվել են:

Նրանք որդի ունեն, ում ծննդյան առիթով օրերս խնջույք են կազմակերպել:

Չնայած բաժանությանը՝ խնջույքին ներկա էր նաեւ Մոսո Կարապետյանը:

Նա որդու հետ լուսանկար էր հրապարակել, իսկ ավելի վաղ նաեւ իր ինստագրամյան էջում շնորհավորել էր երեխային:

Մոսոն եւ Քրիստինան խնջույքից համատեղ լուսանկար չեն հրապարակել:

Հիշեցնենք, որ  նրանք հեռացրել են նաեւ իրենց համատեղ  արխիվային լուսանկարները:

Վերջերս էլ Քրիստինան այնպիսի լուսանկարներ եւ գրառումներ է անում, որոնցից կարելի է ենթադրել, որ նրա կյանքում սիրելի տղամարդ կա:

«Որտեղ սեր կա, այնտեղ կյանք»,-լուսանկարներին մեկին կից գրել էր Քրիստինան:

Ի դեպ, տպավորություն է, որ Մոսոն եւ Քրիստինան, առհատարակ, չեն շփվում. նրանք միմյանց չեն հետեւում նաեւ Ինստագրամում:

Մեկնաբանություն

Որոնում