Նոր սիրավե՞պ. սկանդալային մոդել Լյուսին և Ալեքսանդր Բաբասյանը միասի՞ն են

  • Jul 13, 2021

Գաղտնիք չէ, որ սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը  սիրում է հանրային տղամարդկանց:  Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Սոս Ջանիբեկյանից բաժանվելուց հետո Լյուսին երկար տարիներ ակնարկում էր այն մասին, որ սիրում է Սոսին:

Ավելին՝ վերջերս էլ խոստովանել էր, որ ափսոսանք ունի, շատ կցանկանար լինել Սոսի երեխայի մայրը: Իրենց բաժանման մասին Լյուսին նշում է, որ պարզապես իրենք տարբեր բաներ էին ցանկանում: Լյուսին այդ շրջանում ցանկանում էր ամուսնություն և երեխա, քանի որ այդ ժամանակահատվածում ուներ առողջական խնդիր, սակայն Սոսը պատրաստ չէր:

Ինչևէ, վերջերս էլ Լյուսին առանց կաշկանդվելու Արամեի՝ ընտանիքի հոր կարգավիճակից, հրապարակավ խոստովանում էր, որ տարիներ առաջ սիրահարված է եղել Արամեին:

Այսքանով Լյուսիի աստղային սիրավեպերը չեն ավարտվում: Ըստ Starnews-ի՝ որոշակի սիրային ինտրիգ է եղել նաև Լյուսիի և դերասան Ալեքսանդր Բաբասյանի միջև: Հիշեցնենք, որ Ալեքսանդրն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ամուսնալուծված է դիետոլոգ Լիլիթ Բասյանից:

Լյուսին դերասանի հետ մտերմիկ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ միասին նկարահանվել են գովազդում:

Հիշեցնենք նաև, որ Լյուսին  ամենաչբարդույթավորված հանրային դեմքերից մեկն է: Նա համարձակ է որքան խոստովանություններում, նույնքան էլ ֆոտոշարքերում, որոնք պարբերաբերար ներկայացնում է հանգստի մեկնելուց հետո:

Լյուսին նաև խոստովանել է, որ իր ամենաբաց լուսանկարների հեղինակը հենց տղամարդիկ են:

Մեկնաբանություն

Որոնում