Exclusive. Լյուսի Հայրապետյանը՝ իր և Ալեքսանդր Բաբասյանի սիրավեպի լուրերի մասին

  • Jul 13, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Լյուսին իր ինստագրամյան էջում հրապարակել է ջերմ և մտերմիկ լուսանկարներ դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ։  Ըստ լուրերի՝ նրանք սիրավեպ ունեն:

Starnews-ը այս առիթով կապ հաստատեց Լյուսսիի հետ, սակայն վերջինս հերքեք այդ տեղեկությունը.

«Մենք շատ լավ ընկերներ եղել ու կանք«:

Իսկ դիտարկմանը՝ արդյո՞ք չէր կանխատեսում, որ լուսանկարների հրապարակումը քննարկման առիթ կտա, Լյուսին ասաց, որ դա իր հետևորդների հետ շփման ձևն է:

«Գրառումներս երկար են, քանի որ ես այսպես եմ շփվում իմ հետևորդների հետ, նրանք միայն նկարներ չեն տեսնում, Նրանք կարդում են իմ գրառումները»:

Հավելենք  նաև, որ  Ալեքսանդր Բաբասյանը նույնպես իր ինտագրամյան էջում հրապարակել է իր և Լյուսիի լուսանկարները՝ գրելով հետևյալը.

«Ասում են՝ ամեն նորը, լավ մոռացված հինն է, բայց դեպքեր կան, որ պետք չէ հինը մոռանալ նորը սկսելու համար….ասում եմ նորից չնկարվե՞նք; Լավ օր էր, հը՞ն ոնց որ»:

 

Մեկնաբանություն

Որոնում