Եղբոր մահից հետո Գայանե Ասլամազյանը դեպրեսիայի մեջ է (լուսանկար, տեսանյութ)

  • Oct 13, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ամերիկաբնակ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն ամիսներ առաջ կորցրել էր եղբորը:

Ըստ լուրերի՝ հաղորդավարուհին սթրեսային փուլում է:

Նախկինում նա ակտիվ էր համացանցում, սակայն եղբոր մահից հետո որեւէ գրառում չի արել:

Մինչ օրս Գայանի գլխավոր լուսանկարի փոխարեն սեւ ֆոն է:

Հիշեցնենք, որ Գայանեի եղբայրը մահացել է կորոնավիրուսից:

Եղբոր մահիգ հետո Գայանեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել ու գրել. «2020-2021, ես ատում եմ քեզ: Իմ կյանքում առանձնահատուկ… Իմ ընկեր… իմ եղբայր.. իմ հարազատ….. Աշխարհս այլևս ամբողջական չի…
Լույսերի մեջ մնաս …. Մի կարևոր լույս մարեց իմ կյանքում….. հերթով մարում եք…..»:

Հավելենք նաեւ, որ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Գայանեի ծննդյան օրն է:

Մեկնաբանություն

Որոնում