Միայն Աստված գիտի, թե դու ով էիր իմ սրտում, անվերջ խնդրում եմ, որ հետ գաս, իմ Հայկո… Առանց արցունքների չեք կարող կարդալ այս տողերը

  • Oct 14, 2021

Դիզայներ Գագա Ամատունին Հայկոյի մտերիմ ընկերն էր: Վերջինս նրա երեխաների կնքահայրն էր:

Starnews-ն ուսումնասիրել է Գագայի դստեր՝ Մարիայի գրառումները` կնքահոր վերաբերյալ:


Դրանցից կարող ենք ենթադրել, որ նա շատ ծանր է տանում Հայկոյի մահը:

«Իմ ամենահարազատ մարդ: Սիրում եմ քեզ շատ, ու գիտեմ, որ միշտ ինձ հետ ես: Ամենալուսավոր ու ամենավստահելի, աշխարհում չկար քեզնից ավելի բարի մարդ ու վստահ եմ, որ էլ չի լինի: Բայց ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, չեմ հավատում, որ էլ չեմ կարա սպասեմ, որ գաս, որ ամեն ինչ լույսով լցվի, դու միշտ ինձ հետ ես եղել ամեն վայրկյան, ինչ ծնվել եմ, ու գիտեմ, որ հիմա էլ մենակ չես թողնի: Չեմ հավատում, բայց կյանքը ստիպեց, որ հավատամ ու տարավ ինձնից քեզ, իմ Հայկո: Անվերջ խնդրում եմ, որ հետ գաս: Իմ կյանքի ամենաբարի ու լույս մարդ, մերսի քեզ ամեն վայրկյանի համար»:

Մարիան արխիվային լուսանկարներ է հրապարակել և նշել, որ Հայկոն իր իդեալն էր, լավագույն կնքահայրն էր:

Մեկ այլ արխիվային տեսանյութին կից Մարիան գրել է, որ Հայկոն իր ամենահարազատ մարդն էր, ով իրեն երբեք չէր թողնի:

«Կսպասեմ քեզ անվերջ, մերսի իմ կյանքը քեզանով լցնելու համար»,-տեսանյութին կից գրել էր Մարիան:

«Միայն Աստված գիտեր, թե դու ով էիր ինձ համար ու իմ սրտում, շատ շուտ էր»,-նշել էր:

Մեկնաբանություն

Որոնում