Ո՞ւր է երկրորդ անգամ կորել Լիլիթ Հովհաննիսյանը, ի՞նչ սպասել նրա «նոր հայտնությունից». Starnews.am-ի բացառիկ մանրամասները (տեսանյութ, լուսանկարներ)

  • Oct 15, 2021

Վերջերս Starnews-ը նյութ էր հրապարակել ու ամբողջությամբ հիմնավորել էր, որ սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանըերկար դադար էր վերցրել ու որևէ կերպ չէր հանրայնացնում իր կյանքը՝ ինչպես անձնական, այնպես էլ՝ աշխատանքային:

Մենք հրապարակել էինք լուսանկարներ, որոնցից պարզ էր լինում, որ երգչուհին, ով նախկինում ակտիվ էր սոցցանցերում,  տևական ժամանակ  պասիվ էր:

Որոշ ժամանակ անց մեզ հասան բացառիկ տեղեկություն,  որոնց համաձայն՝ երգչուհին առաջնեկի է սպասում: Մեր տեղեկությունների հաստատումը երկար սպասեցնել չտվեց, երգչուհին հենց ինքը հրապարակեց տեսանյութ, որում կլորացած փորիկով էր, որով և հաստատեց մեր տեղեկություննը:

Ավելի ուշ երգչուհին տեսանյութերի շնորհիվ հանրությանը տեղեկացրեց երեխայի սեռի մասին: Այս գործողություններից հետո Լիլիթ Հովհաննիսյանը մեծ դադար է վերցրել:

Վերջերս Starnews-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ  Լիլիթի ու Վահրամի առաջնեկն արդեն ծնվել է:

Ըստ մեր հասած տեղեկությունների՝ Լիլիթը հանրային դադարի պատճառը հենց այդ փաստն է. նա խնամում է երեխային ու ժամանակի սղության պատճառով չի հասցնում իր հետևորդների հետ կիսվել իր կյանքով, ինչպես նաև ներկայացնել իր բալիկի մասին որևէ տեղեկություն:

Ըստ մեր նույն աղբյուրների՝ Լիլիթը չի պատրաստվում հանրությունից թաքցնել երեխա ունենալու մասին տեղեկությունը և շուտով նա կհայտարարի դրա մասին՝ իրեն բնորոշ ոճով:

Մեկնաբանություն

Որոնում