15 տարի առանց Վարդուհի Վարդանյանի… Ի՞նչ են գրում ընկերները. Վարդուհու վերջին տեսանյութը՝ մահից առաջ

  • Oct 15, 2021

 

Վարդուհի Վարդանյանը համարվում էր ամենահզոր ձայն ունեցող հայ երգչուհիներից մեկը:

Ցավոք, երգչուհին կարճ կյանք ունեցավ. 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան -Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով նա մահացավ:

Նա համարվում էր նաև ամենախաղաղասերը շոու բիզնեսում: Գրեթե չկար մեկը, ում հետ նա խնդիրներ ունեցած լիներ: Գործընկերները Վարդուհուն կատակով «աղավնի» էին անվանում:

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին , լրանում է Վարդուհի Վարդանյանի մահվան 15-րդ տարելիցը:

Քրիստինե Պեպելյանը հրապարակել է Վարդուհու լուսանկարը:

«Կարոտում եմ»,-դրան կից գրել է նա:

Վարդուհուն անդրադարձել է նաև Հռիփսիմե Հակոբյանը:

Նա նույնպես լուսանկար է հրապարակել և դրան կից գրել է.

«Հենց սենց անձրևոտ մի օր. 15 տարի»:

Մեկնաբանություն

Որոնում