Չեք էլ կարող պատկերացնել, թե ումից է ամուսնության առաջարկություն ստացել Մանե Գրիգորյանը (լուսանկար)

  • Oct 27, 2021

Երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, օրերս զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Նա իր ծնունդը նշել էր Երևանից դուրս, սակայն առանց անակնկալների չէր եղել:

Նրա մտերիմ ընկերներից մեկը՝ լրագրող Տիգրան Դանիելյանը, նրան անակնկալի էր բերել՝ հայտնվելով ռեստորանում և ամուսնության առաջարկություն բեմադրելով:

Ուշագրավն այն է, որ այդ սթորիները տեղադրելուց հետո Մանեն և նրա ընկերները շարունակում էին բեմադրությունը՝ նույնիսկ կատակելով, թե որ երգիչներն են երգելու իրենց հարսանիքի:

Ավելի ուշ Մանեն տեղադրել էր նաև սթորիներ, որում նշում էր, որ  չեղարկում է նշանադրությունը և մատանին հետ վերադարձնում Տիգրանին:

Հավելենք, որ Մանե Գրիգորյանը նախկինում ամուսնացած է եղել, սակայն ամուսնալուծվել է. նա մեծացնում է դստերը՝ Կայային:

Մեկնաբանություն

Որոնում