Իննա Խոջամիրյանը և Վահե Զիրոյանը բաժանումից հետո միացե՞լ են (տեսանյութ)

  • Oct 29, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը երբեք չի մեկնաբանել իր և Վահե Զիրոյանի սիրային հարաբերությունները:

Ըստ Իննայի՝ Հայկ Պետրոսյանից բաժանվելուց հետո ինքը սովորել է նրանից, որ անձնական կյանքը պետք է փակ պահել:

Թերևս, դա էր պատճառը, որ Վահե Զիրոյանի հետ նա հաճախ էր տեսանյութեր հրապարակում, սակայն ոչինչ չէր մեկնաբանում, նույնիսկ երբ Վահեն իր ծննդյան առթիվ սիրային երգ էր իրեն նվիրում:

 

@inna__khojamiryanДавненько нас тут не было😂 #shanttv #рек #rec #rekomендации @ziroyan__

♬ Better – Valentino Khan & Wuki

Նշենք, որ տևական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ զույգը բաժանվել է, սակայն Իննայի տիկտոկյան էջին հետևելով՝ տեսնում ենք, որ այնտեղ բազմաթիվ համատեղ տեսանյութեր կան, որոնք նա չի հեռացրել:

Հավելենք նաև, որ օրերս Իննա Խոջամիրյանը վթարի էր ենթարկվել, սակայն նշել է, որ իր հետ ամեն բան լավ է:

«Այսօրվա ագրեսիվ երթևեկությունն իր հետևանքներն ունեցավ,  վթարից խուսափել չստացվեց, բայց քանի որ այսօր գեղեցիկ օր է, ես էլ լավ տրամադրություն ունեմ, շատ հանգիստ ու հանդարտ եկել ու նստել եմ, ասես՝ ոչինչ էլ չի եղել այդ ամենից հետո»,- նշել է  Իննան:

Մեկնաբանություն

Որոնում