Իննա Խոջամիրյանի նոր սիրավեպի, հին «դարդերի», ավտովթարի, Սարոյի՝ որդի ունենալու, Արմինկայի ծերանալու, Մգեր Արմենիայի՝ իշխանափոփոխություն անելու մասին և ոչ միայն. շաբաթվա աստղային ամփոփումը

  • Oct 30, 2021

Starnews-ն ամփոփում է անցած շաբաթվա աստղային նորությունները: Հիշում ու Ձեզ է հիշեցնում, թե ինչ է կատարվել աստղային կյանքում նախորդ շաբաթ:

Այս շավաթվա աստղային ամփոփման սկիզբը կտրվի ավելի հերոսական ձևով:

Խոսքը 44-ամյա պատերազմի մասնակից հերոսուհի Սրբուհի Սիմոնյանի մասին է, ով ամուսնացել է:

Իննա Խոջամիրյանը այս շաբաթ արտառոց ձևով աչքի ընկավ: Այսօր չենք խոսի նրա գեղեցիկ հագուստների կամ ֆոտոշարքի մասին, այսօր մենք կխոսենք նրա անձնականի ու դժբախտ պատահարի մասին:

Իննա Խոջամիրյանի անձնական կյանքը միշտ փակ է եղել հանրության համար, նա հնարավորինս փորձել է փակ պահել անձնական կյանքը և  մանրամասներ չներկայացնել: Իննայի անձնական կյանքի փոփոխությունների մասին մենք իմացել ենք միայն այն ժամանակ, երբ արդեն հարաբերությունները հանգուցալուծվել է՝ նա նշանադրվել է, սիրո խոստովանություն է ստացել, կամ էլ բաժանվել է:

Starnews-ը անդրադարձել է Ինայի անձնական կյանքի հավանական նոր զարգացումներին ու նշել է, որ ըստ մեր տեղեկությունների՝ նա սիրավեպ ունի Արսեն Միքայելյանի հետ, որին ի պատասխան Իննան հեգնեց մեզ ու ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակեց մեր լուսանկարը՝  հրավիրելով իր ներկայացմանը, իսկ որոշակի ժամանակ անց էլ նա լուսանկար հրապարակեց Արսենի հետ:

Իհարկե մենք չենք ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց մենք մեր մոտ պահպանել ենք նրա հեգնական գրառումը ու անհամբեր սպասում ենք, նրա անձնական կյանքի հերթական հանգուցալուծմանը, որպեսզի ևս մեկ անգամ փաստենք, որ Starnews-ի որևէ տեղեկությունն անտեղի չէ ու բոլոր տեղեկությունները անպայման հաստատվում են:

Իսկ շաբաթվա երկրորդ կեսին Իննան հայտնեց իր հետևորդներին, որ նա ավտովթարի է ենթրակվել:

Ինչպես նախորդ ամփոփման ժամանակ տեղեկացրինք, աստղային բեյբի բում է սպասվում: Նախորդ շաբաթ բալիկ ունենալու մասին վերջապես պաշտոնապես հայտարարեց Լիլիթ Հովհաննիսյանը, այս շաբաթ հայր դառնալու մասին իր ուրույն ու հետաքրքիր ձևով հայտնեց սիրված երգիչ Սարոն, նրանք որդի են ունեցել:

Մանրամասները դիտեք՝ տեսանյութում:

ԱՄՆ-ում մշտական բնակություն հատսատած երգչուհի Արմինկան այս շաբաթ փոքրիկ ընդհարում ունեցավ իր հետևորդների հետ:

Միջոցառումներից մեկի ժամանակ նրա հրապարակած տեսանյութից հետո, նա ստացել էր բազմաթիվ մեկնաբանություններ իր արտաքին տեսքի ու ծերանալու մասին, որին ի պատասխան երգչուհին արձագանքեց շատ կտրուկ ու ապացույցներով, նա հրապարակեց իր լուսանկարը և ողջունեց հետևորդներին հեգնանքով:



Այսօրվա  ամփոփում ցանկանում ենք եզրափակել շոուբիզնեսի ամենաքաղաքական ներկայացուցչի անհասկանալի արարքներով: Երգիչ Մգեր Արմենիան հիմա էլ իշխանափոխույթյուն է անում: Մարդը, ով ամիսներ առաջ ասում էր, որ ուզում է ներկա իշխանությունը հեռանա, հետո խոսում էր, որ սխալվել է այդ ցանկությունը հայտարարելու պահին, հիմա նորից հայտարարում է որ իշխանափոխություն է անում, բայց այս անգամ բառիս բուն իմաստով:  Նա շաաատ երկար ճանապարհ է ընտրել, որոշել է Շուռնուխից քայլի Երևան, որի ամբողջ երկարությունը ամենաքիչը 250 ԿՄ է:

Նա անդադար ուղիղ եթերներ է մտնում ու փորձում է քաղաքական դիսկուս ձևավորել, բայց մինչ այս պահը միայն ձևավորում է իր աստղային գործունեության և քաղաքականություն բառի անշուք ու հնչեղ վախճանը:

Առաջարկում ենք դիտել մերօրյա աստղային Ռոբին Գուդի ծրագրերի մասին ամբողջ տեսլականը հենց նրանից՝ առանց մեկնաբանության:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

Մեկնաբանություն

Որոնում