Այսքան ժամանակ չեք իմացել, թե ինչով է զբաղվել 16 տարեկանում Սոս Ջանիբեկյանի նախկին կինը Մադոննան (լուսանկար, տեսանյութ)

  • Oct 30, 2021

Օրերս Մադոննա Հարությունյանն ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել:

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը և նրա երեխայի մայրը խոստովանել է, որ իր առաջին աշխատանքը եղել է 16 տարեկանում: Ըստ Մադոննայի՝  ինքը թռուցիկներ է բաժանել:

Մադոննան նաև նշել է, որ ԱՄՆ մեկնելու վիզա է ստացել, թեպետ չի մանրամասնել՝ արդյո՞ք ցանկանում է մեկնել երկրից և հաստատվել այնտեղ:

Հավելենք, որ նույն հարց ու պատասխանի ժամանակ Մադոննան նաև սիրո խոստովանություն էր ստացել իր սիրելիից:

«Դու հրաշալի հոգի ունես, ես Քեզ սիրում եմ»,- գրել էր Վինսինը։

«Ինձ թաշկինակ է պետք, կարոտում եմ Քեզ շատ, իմ հոգու ընկեր»,- սիրելիին պատասխանել է Մադոննան։

Հավելենք, որ Մադոննայի սիրելի՝ Վինսին, իտալացի է։


Այլ տեղեկություններ, սակայն, վերջինիս մասին հայտնի չէ։

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում