Էդգարի մահից հետո ամուսինս փողոցում բղավում էր. «Եթե ճի՞շտ է, որ քո մոտ է իմ տղան, ինձ նշան տուր…»… Աստված նշան տվեց

  • Nov 01, 2021

Starnews-ն օրերս վերհիշել էր Աննա եւ Արմեն Էլբակյանների կյանքում տեղի ունեցած ողբերգության մասին:

Արխիվային հարցազրույցներում մեկում Աննան խոսել էր այն մասին, թե որքան ծանր ապրումներ է ունեցել 18-ամյա որդու մահից հետո:

Էդգարի մահից հետո Աննան խոստովանել էր, ամեն օր լաց էր լինում, սակայն Աստծո շնորհիվ հասկացել էր, որ սուգը չպետք է լինի հավիտենական:

Աննան նաեւ պատմել էր այն մասին, որ որդու հուղարկավորության օրը հենց բակում ծիածան էր հայտնվել:

Նախքան դա  ամուսինը՝ Արմեն Էլբակյանը, դուրս էր եկել փողոց և բարձր բղավում էր. «Եթե ճի՞շտ է, որ կա հավիտենություն և  դու կաս և քո մոտ է իմ տղան, ինձ նշան տուր…»:

Աննայի խոսքով՝ անձրևի կաթիլներ տեղացին հենց ամուսնու վրա:

Հիշեցնենք, որ Էդգար Էլբակյան կրտսերը մահացել է 2000 թվականի օգոստոսի 13 -ին՝ ընդամենը 18 տարեկան հասակում: Նա խաղացել է թատրոնում, կինոյում: Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Նրա մահից հետո Սոնա Ռուբենյանի կատարմամբ «Լուսին» երգը դարձել է ամենասիրված երգերից մեկը:

Մեկնաբանություն

Որոնում