Նարինե Մկրտումյանի թափթփված բնակարանը և չփչփացնելով ուտելը. նման բան չէիք սպասում (լուսանկար, տեսանյութ)

  • Nov 02, 2021

Starnewsն արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ երգչուհի, իր ուժերը որպես դերասանուհի փորձող Նարինե Մկրտումյանը սթորիներ էր հրապարակել, որում նշում էր, որ ինքն արևայրուք ունի:

Նարինեն փորձում էր իր հետևորդների աչքը մտցնել այն փաստը, որ օրեր առաջ իր հանգիստն էր վայելել Եգիպտոսում:

Նա փորձել էր նաև ինքն իրեն հեգնել՝ նշելով, որ իր սալերը բոլորը տեսան, բայց մեր աչքից ավելի շատ չէր վրիպել այն փաստը,  թե որքան թափթփված էր Նարինեի բնակարանը:

Սալերի փոխարեն, իհարկե, ցանկալի կլիներ, որ սթորիներ հրապարակեր ավելի կոկիկ պայմաններում,  չնայած նա սթորիում նշել էր, որ դեռ պետք է ճամպրուկների իրերը դասավորի:

Ինչ խոսք, մեր հանրային դեմքերը երբեմն թափթփվածությունը շփոթում են բնականության հետ:

Նարինեն նաև սթորիներ էր հրապարակել, որում ցուցադրում էր, թե ինչպես է կոնֆետ ուտում և չփչփացնելով սուրճ խմում:

 

Մեկնաբանություն

Որոնում