Արփի ջան, անգամ 5 երգ չունես երգացանկումդ, այդ ինչպե՞ս ես երեխաներին այդքան ոգևորված երգել սովորեցնում (լուսանկար, տեսանյութ)

  • Nov 02, 2021

Գաղտնիք չէ, որ Արփի Գաբրիելյանին մեծ հաջողություն է բերել «Ֆուլ հաուս» սիթքոմը: Նախքան դա նա երգում էր, տեսահոլովակներ նկարահանում, սակայն ասել, որ հանրությունը գիտեր նման երգչուհու մասին՝ մեղմ ասած սխալ կլինի:

Նրա տեսահոլովակներն ավելի շատ ինքնանպատակի էին վերածվել, քանակ երբեմն լինում էր, հայնիություն՝ ոչ:

Քիչ թե շատ հաջողություն ունեցավ հաղորդում վարելով, բայց հաշվի առնելով, որ նա ընդամենը կարդում էր այն, ինչ գրում էր  լրագրող Մհեր Բաղդասարյանը, միևնույն է դա նրան թույլ չտվեց հավակնել լուրջ հաղորդավարուհի լինելուն:

Ամեն ինչ իսկապես փոխվեց «Ֆուլ հաուս» նախագծից հետո: Արփին իսկապես դարձավ  մասսայական և սիրված: Նա այնքան սեր ստացավ այդ նախագծի շնորհիվ, որ ինքնավստահությունն էլ չափից շատացավ:

Արփին հիմա իրեն ոչ միայն դերասանուհի է զգում, այլև երգչուհին, այն էլ՝ լուրջ փորձով: Ամուսնու՝ Միհրան
Ծառուկյանի հետ հետ մեկ-երկու երգ երգելուց հետո նա հասկացավ, որ արդեն բոլոր երգերը երգել է, ժամանակն է դասավանդելու:

Ստուդիան բացեցին, հիմա արդեն երևակայելու ժամանակ է:

Սթորիներ է տեղադրում, որոնցում ցույց է տալիս, թե ինչպես է երեխաներին երգել սովորեցնում…

Ամեն ինչ լավ է, ուղղակի հարց՝ չունենալով մասնագիտական կրթություն (Կոնսերվատորիան չի ավարտել) , չերգելով տարբեր միջազգային բեմերում, չունենալով նույնիսկ երգացանկ ու չունենալով անուն որպես երգչուհի, այդ ինչպե՞ս է Արփին հավակնում սերունդներ կրթել:

Գոնե դերասանի վարպետություն սովորեցներ… Արփի ջան, եթե քույրդ ամուսնացած է Արթուր Գրիգորյանի որդու հետ, դա դեռ չի նշանակում, որ ինքդ էլ դարձել ես Արթուր Գրիգորիչը և կարող ես սերունդներ կրթելու ճոխություն քեզ թույլ տալ:

Մեկնաբանություն

Որոնում