Ձեր սեքսուալ բնույթի պահանջները բավարարեք ձեր միջնամատը բիբարոտելով ու համապատասխան տեղը մտցնելով. Լյուսիի սկանդալային հայտարարությունը (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 15, 2021

Starnews-ն օրեր առաջ տեղեկացրել էր,  որ սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ ջերմ լուսանկարներ էր հրապարակել, որից հետո քննարկվում էր, որ նրանք պարզապես ընկերներ չեն:

Ավելի ուշ Լյուսին Starnews-ի հետ զրույցում հերքել էր սիրավեպի լուրերը, սակայն պարզվում է, որ տվյալ թեման բավական խոցել է մոդելին:

Նա անդրադարձել է այդ խոսակցություններին նաև իր ինստագրամյան էջում՝ նշելով հետևյալը.

«Ոչ մի ինտրիգ, ոչ մի հարաբերություն չունենք ոչ անցյալում, ոչ ներկայում Բաբասյանի հետ: Սաշի հետ մենք լավ ընկերներ ենք»:

Լյուսին նշել է նաև, որ ճանաչում է Ալեքսանդր Բաբասյանի նախկին կնոջը՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանին և շատ համակրում է նրան:

Ըստ Լյուսիի՝ իրեն այդ խոսակցությունները, առհասարակ, չեն հուզում.

«Եթե ես ինչ-որ մեկի կարծիքը կարևորեմ, դա պետք է լինի ինձ մոտ մարդ»:

Լյուսին նաև անդրադարձել է Արամեին, ում վերաբերյալ ժամանակին գրել էր, որ սիրահարված է եղել նրան: Լյուսին նշել է, որ Արամեն իր պատանեկության սերն էր, արտիստ էր, ում սիրահարվում էին բոլորը:

Իսկ որպես վերջաբան էլ Լյուսին իրեն չարախոսողներին խորհուրդ է տվել անել հետևյալը.

«Ձեր սեքսուալ բնույթի պահանջները բավարարեք ձեր միջնամատը բիբարոտելով ու համապատասխան տեղը մտցնելով»:

 

Մեկնաբանություն

Որոնում