Համացանցը ծաղրում է Մհեր Արմենիայի գրառումը (տեսանյութ)

  • Nov 05, 2021

«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում իրար հաջորդող գրառումներ էր կատարել, որոնցից մեկն էլ սա էր. «Մեր ու մանուկ պատասխան եք տալու…»:

Ներկայացնում ենք համացանցի արձագանքը՝ երգչի գրառմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մհեր Արմենիան «Ազգի ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքը և իր երկու թիմակիցերը Շուռնուխից քայլելով գալիս են Երևան:

«Մենք 15 օր քայլելով գալու ենք և նոյեմբերի 7-ին կլինենք Հանրապետության հրապարակում։ Վստահ ենք, հույս ունենք և գիտենք, որ մեզ կմիանան մեր հայրենակիցները»,-ասել է նա։

Մհեր Արմենիան նաև ներկայացրել է համազգային շարժման պահանջները։

Վերջինս հայտարարել է, որ թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը նոյեբերի 9-ին ստորագրի նոր եռակողմ համաձայնագիր, որը երկրի ճակատագրի համար կունենա ցավոտ հետևանքներ։

Մհերը և իր թիմակիցները պահանջում են, որ Փաշինյանը և գործադիրը հրաժարական տան, բայց ցանկանում են, որ օրենսդիրը շարունակի աշխատանքը։

Մեկնաբանություն

Որոնում