Լիլի Մորտոյի՝ քոռ դանակով մարդկանց ծակծկելու, Արփի Գաբրիելյանի՝ առանց համապատասխան փորձի երգել սովորեցնելու, Միհրան Ծառուկյանի և Գոռ Հակոբյանի վեճի, Անահիտ Սիմոնյանի՝ Հայկոյի մահվան հետ չհամակերպվելու մասին. Վաչե Թովմասյանի եղբոր հարսանիքի և քավորի՝ Ռաֆայել Երանոսյանի բացակայության մասին. շաբաթվա աստղային ամփոփումը (տեսանյութ)

  • Nov 06, 2021

Starnews-ն ամփոփում է անցած շաբաթվա աստղային նորությունները: Հիշում ու Ձեզ է հիշեցնում, թե ինչ է կատարվել աստղային կյանքում նախորդ շաբաթ:

Շաբաթը մեկնարկեց սկանդալային Լիլի Մորտոյի տեսահոլովակի բուռն քննարկմամբ: Լիլին բոլոր պարերը պարել էր, մնացել էր միայն տեսահոլովակը: Դա էլ իրեն երկար սպասեցնել չտվեց:

Ինչ խոսք, համացանցը ոչ թե ոգևորությամբ, այլ ծաղրանքով է ընդունել Լիլիի առաջին տեսահոլովակը:

«Ինձ ծակծկեք քոռ դանակով», -գրում էին օգտարերը:

Շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկն էլ Անի Խաչիկյանի ամուսնալուծությունն էր, մասնավորապես՝ նրա խոստովանությունը, որ պետք չէ իրեն խղճալ այդ կարգավիճակում հայտնվելու համար:

«Մեր հասարակությունը բաժանված կնոջը կա՛մ խղճում է, կա՛մ եթե դու ասում ես՝ չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են՝ հը՜մ, ուրեմն հաստատ տակը մի բան կա»,- «LIFEROOM» հաղորդաշարի եթերում ասել էր դերասանուհին:

«Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով՝ հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ: Չգիտես՝ ինչ ասես այդ մարդկանց: Մի՛ խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ: Չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա»,- խոստովանել էր  դերասանուհին:

Հիշեցնենք՝ նախորդ տարի հայտնի դարձավ, որ Անի Խաչիկյանն ու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն ամուսնալուծվել են:

Այս շաբաթ համացանցը քննարկում էր Լիկա Սալմանյանի հնարավոր հղիությունը:

Լիկան արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է Աշոտ Սարգսյանի հետ, մինչ այդ էլ միասին տանիք էին կիսում:

Ավելի ուշ դերասանուհին հերքել էր այդ տեղեկությունը:

Նշենք, որ ներկայումս Լիկան այլևս չի ներկայանում որպես դերասանուհի. նա դիմահարդար է, ով սեփական գեղեցկության սրահն ունի:

Այս շաբաթ Անահիտ Սիմոնյանը կրկին անդրադարձել էր Հայկոյին:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)

Նա տեսանյութ էր հրապարակել:

«Քո արվեստը հավերժ կապրի: Եվ մենք կշարունակենք այն, ինչ դու չհասցրիր»:

Անահիտը նաև սթորիում հրապարակել էր Հայկոյի և Արմանի մասնակցությամբ արխիվային տեսանյութ:

Անահիտի խոսքով՝ ավելի լավ հայր ինքը երբեք չի տեսել:

Շաբաթվա քննարկված իրադարձությունն էլ Արփի Գաբրիելյանի երգեցողություն դասավանդելուն էր վերաբերում:

Գաղտնիք չէ, որ Արփի Գաբրիելյանին մեծ հաջողություն է բերել «Ֆուլ հաուս» սիթքոմը: Նախքան դա նա երգում էր, տեսահոլովակներ նկարահանում, սակայն ասել, որ հանրությունը գիտեր նման երգչուհու մասին՝ մեղմ ասած սխալ կլինի:

Նրա տեսահոլովակներն ավելի շատ ինքնանպատակի էին վերածվել, քանակ երբեմն լինում էր, հայնիություն՝ ոչ:

Ամեն ինչ իսկապես փոխվեց «Ֆուլ հաուս» նախագծից հետո: Արփին իսկապես դարձավ  մասսայական և սիրված: Նա այնքան սեր ստացավ այդ նախագծի շնորհիվ, որ ինքնավստահությունն էլ չափից շատացավ:

Արփին հիմա իրեն ոչ միայն դերասանուհի է զգում, այլև երգչուհին, այն էլ՝ լուրջ փորձով: Ամուսնու՝ Միհրան
Ծառուկյանի հետ հետ մեկ-երկու երգ երգելուց հետո նա հասկացավ, որ արդեն բոլոր երգերը երգել է, ժամանակն է դասավանդելու:

Ստուդիան բացեցին, հիմա արդեն երևակայելու ժամանակ է:

Սթորիներ է տեղադրում, որոնցում ցույց է տալիս, թե ինչպես է երեխաներին երգել սովորեցնում…

Ամեն ինչ լավ է, ուղղակի հարց՝ չունենալով մասնագիտական կրթություն (Կոնսերվատորիան չի ավարտել) , չերգելով տարբեր միջազգային բեմերում, չունենալով նույնիսկ երգացանկ ու չունենալով անուն որպես երգչուհի, այդ ինչպե՞ս է Արփին հավակնում սերունդներ կրթել:

Գոնե դերասանի վարպետություն սովորեցներ… Արփի ջան, եթե քույրդ ամուսնացած է Արթուր Գրիգորյանի որդու հետ, դա դեռ չի նշանակում, որ ինքդ էլ դարձել ես Արթուր Գրիգորիչը և կարող ես սերունդներ կրթելու ճոխություն քեզ թույլ տալ:

Ի դեպ, դերասան Գոռ Հակոբյանն էլ այս շաբաթ անդրադարձել էր իր և Միհրան Ծառուկյանի վեճի լուրերին:

Նա այդ թեմային անդրադարձել է Արուս Տիգրանյանի «Ներքին խոհանոց» հաղորդման շրջանակներում, երբ Արուսը նշել է, որ ըստ հետևորդների՝ նրանք վիճել են:

Արուսը հենց Գոռի կողքից զանգահարել է Միհրանին: Գոռը և Միհրանը բավական ջերմ խոսեցին՝ հերքելով  նմանատիպ բոլոր խոսակցությունները:

Արուսը Միհրանից նաև հետաքրքրվել է, թե ինչու Գոռը հրավիրված չէր նրանց հարսանիքին, ինչի վերաբերյալ Միհրանը նշել է, որ իրենք պարզապես փոքր խնջույք էին կազմակերպել՝ մոտ 40 հոգի էին հրավիրված, ապա իրեն ուղղեց՝ նշելով՝ 30 հոգի, 10 հոգի էլ տեսանկարահանողների թիմն էր:

Շաբաթվա հարսանիքն էլ  Վաչե Թովմասյանի եղբոր՝ դերասան Վահան Թովմասյանինն էր:

Դերասանի ընտրյալը դիմահարդար Ջուլիետա Մխիթարյանն է։

Զույգը, որն անցած ամիս է նշանադրվել, միմյանց հավերժ սիրելու երդում էր տվել Երեւանի եկեղեցիներից մեկում։ Զույգի կնքահայրը դերասան Ռաֆայել Երանոսյանն է։

Ուշագրավն այն է, որ պարզվում է Ռաֆայել Երանոսյանը չի մասնակցել խնջույքին, քանի որ ներկայացման էր:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

Մեկնաբանություն

Որոնում