Դու մեզ հետ, մենք՝ առանց քեզ… Ինչ են գրել հայտնիները Հայկոյի մահվան 40-րդ օրը (լուսանկար, տեսանյութ)

  • Nov 08, 2021

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, երգիչ, երգահան Հայկոյի մահվան 40-րդ օրն էր:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Անահիտ Սիմոնյանն այդ առիթով տեսանյութ էր հրապարակել:

Ընկերները նույնպես գրառումներ և լուսանկարներ են հրապարակել:

Քրիստինե Պեպելյանը սթորիի միջոցով հայտնել է, որ շուտով ներկայացնելու է Հայկոյի «Վերեւ» երգի իր տարբերակը:

Նա նաև գրել է հետևյալը.

«Դու մեզ հետ, մենք՝ առանց քեզ»:

Լիլիթ Բասյանն այս օրերին հաճախ էր հիշում Հայկոյին: Նա երեկ հրապարակել էր երգչի լուսանկարը:

Շողեր Թովմասյանը գրել էր հետևյալը.

«40 օր առանց քեզ»:

Էմմին Հայկոյի հետ արխիվային լուսանկարներ էր հրապարակել:

Սիրելի կնքահորն անդրադարձել է նաև Գագա Ամատունիի դուստրը՝ Մարիան:

«40 օր առանց քեզ ու քեզ հետ»,-գրել է նա:

 

 

Մեկնաբանություն

Որոնում