Ստեփան Ղամբարյանը և Անի Ամիրյանն ամուսնալուծվել են. տեսեք՝ Անին ինչ է գրել (լուսանկար)

  • Nov 08, 2021

Դերասան Ստեփան Ղամբարյանը և նախկինում երգչուհի Անի Ամիրյանն ամուսնալուծվել են: Նշենք, որ նրանց հարաբերություններում դեռ տարիներ առաջ ամեն բան հարթ չէր:

Այդ մասին նրանք չէին թաքցրել և խոստովանել էին, սակայն նշել էին նաև, որ իրենց հաջողվել է հաղթահարել ամուսնական ճգնաժամը:

Ցավոք, Starnews-ին հայտնի է դարձել, որ նրանց ոչ բոլոր խնդիրներն է հաջողվել հաղթահարել: Ներկայումս  զույգն այլևս միասին չէ:

Մեր աչքից չի վրիպել, որ Անին ֆեյսբուքյան իր էջում տարածել է Մհեր Արշակյանի գրառումը.

«Կինը ուժեղ է, երբ չի սիրում»:

Դրան Անին ավելացրել է խորհրդավոր «Հմմմ, դա»,-գրառումը:

Անին նաև սթորիում Հայկոյի համերգից կադրեր էր հրապարակել և կրկին խորհրդավոր գրառում արել.

«Մի խոսքով… Կփորձեմ ապրել քո սիրով»:

Նշենք, որ Անին Ստեփանի երկրորդ կինն էր, նրանք դուստր ունեն:

 

Մեկնաբանություն

Որոնում