Սարգիս Գրիգորյանը հերիք չի արտագաղթել է, մի հատ էլ մեզ ասում է՝ գլխներիդ զոռ տվեք. բա մնայիր ու մեզ հետ զոռ տայիր (լուսանկար, տեսանյութ)

  • Nov 08, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

«Հավատացեք Աստծուն։ Մնացած դեպքերում գլխներիդ զոռ տվեք, մտածեք»,- հրապարակումը մակագրել է նա։

Սարգիս ջան, իհարկե, լավ ես գրում, բայց հարց է առաջանում՝ գլխիդ զոռ տվեցի՞ր ու արտագաղթեցի՞ր, դա՞ էր լավագույն լուծումը:

Ժամանակին էլ ասում էիր՝ սպիտակ շապիկներ հագեք ու դուրս եկեք Հրապարակ՝ մասնակցելու հեղափոխությանը, դուրս եկանք, հետո մի քանի ամիս անց պարզվեց՝ դու արդեն դեմ էիր հեղափոխությանը և ամեն ձևով Հայաստանը լքելու տարբերակներ էիր ման գալիս:

Հիմա, ինչպես ասում են՝ ձենդ տաք տեղից է գալիս, մեզ էլ արդեն կյանքի դասեր ես տալիս ու ասում՝ զոռ տանք գլխներիս:

Բա մնայիր հայրենիքումդ ու մեզ հետ զոռ տայիր, ոչ թե հեռվից խորհուրդներ շռայլեիր:

Մեկնաբանություն

Որոնում