Խաչենցն էլ արտագաղթե՞ց. նա ԱՄՆ-ում է

  • Nov 09, 2021

Starnews-ի աչքից չի վրիպել, որ երգիչ Արթուր Խաչենցը մեկնել է ԱՄՆ: Նա արդեն տեւական ժամանակ է, ինչ այնտեղ է:

Ինչպես հաճախ է լինում, Խաչենցը հերքում է այնտեղ մշտական բնակություն հաստատելու լուրերը:

Հանուն արդարության պետք է նշենք, որ մենք չենք հիշում որեւէ հանրային դեմքի, ով Հայաստանը լքելիս խոստովանել է, որ արտագաղթում է:

Հիշեցնենք, որ Խաչենցը շատերին հայտնի դարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ համացանցում հայտնվել էր «Գինի լից» երգը նրա կատարմամբ:

Նա Հադրութից է. կորցնելով իր հայրական տունը՝ Խաչենցը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ պատերազմից հետո տարատեսակ աշխատանքներ է կատարել, այդ թվում՝ պահակ է աշխատել:

Մեկնաբանություն

Որոնում