Սոնա Ռուբենյանն այս ամիս ամուսնանում է. Starnews-ին հայտնի է հարսանիքի օրը

  • Nov 10, 2021

Starnews-ի հայտնի է դարձել, որ նոյեմբերի 27-ին Սոնա Ռուբենյանի և նրա ընտրյալի՝ Էմիլի հարսանիքն է:

Զույգը նախ պսակադրվելու է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, ապա երեկոյան՝ Դվինում տեղի է ունենալու նրանց շքեղ հարսանիքը:

Ամիսներ առաջ էլ Էմիլը Սոնային ակակնկալի էր բերել՝ գաղտնի կազմակերպելով իրենց նշանադրությունը:

Հիշեցնենք, որ  ըստ լուրերի՝  Սոնա Ռուբենյանի նշանածը՝ Էմիլը,  մարզիչ է, նախկինում զբաղվել է գեղասահքով, մայրը նույնպես առնչություն ունի գեղասահքի հետ:

Սոնան և Էմիլը ծանոթացել են ֆիթնես ակուբներից մեկում, որտեղ Սոնան հաճախում էր որպես այցելու:

Հետևելով Էմիլի էջին՝ նկատելի է, որ Էմիլն ակտիվ չէ համացանցում, մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնք հիմնականում Սոնայի հետ են:

 

Մեկնաբանություն

Որոնում