Գոհար Գասպարյանն առաջին անգամ խոսել է եղբոր մահվան մասին (տեսանյութ)

  • Nov 12, 2021

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը տարիներ առաջ կորցրել էր եղբորը: Չնայած դրան՝ նա երբեք չի խոսել այդ մասին:

Հաղորդավարուհին առաջին անգամ այդ թեմային անդրադարձել է Հրաչուհի Ութմազյանի «Առանց թեմայի» հաղորդման շրջանակներում:

Նա նշել է, որ իր կյանքի հիշողությունը, որը կցանկանար մոռանալ կապ ունի եղբոր և մտերիմ ընկերուհու կորստի հետ:

Ըստ Հրաչուհու՝ Գոհարի ծանր կորուստը որևէ մեկը նրա շրջապատում չի զգացել, ինչի վերաբերյալ էլ Գոհարն ասել է հետևյալը.

«Կարող եմ ասել, որ օգնեց հավատը, օգնեց մասնագիտությունը, աշխատանքը շատ է օգնում: Ինչպես նաև այն, որ դու պատասխանատու ես, քո ընտանիքի հանդեպ, շրջապատի հանդեպ:Դա շատ օգնում է: Իսկ իմ ցավն իմն է, փորձում եմ ժամանակի ընթացքում դրականը գտնել և չդադարել դրականը նկատել, շատ կարևոր է լավատես մնալը»:

Մեկնաբանություն

Որոնում