Սաղ լավ ա, թույն ա. Ռաֆայել Երանոսյանը սիրելի ունի. նա ակնկարկել է, որ ամուսնացել է (տեսանյութ)

  • Nov 15, 2021

Դերասան Ռաֆայել Երանոսյանը, կարծես թե, սիրելի ունի: Այդ մասին դերասանն ակնարկել է Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում:

Նախ նա նշել է, որ իր տանն այլևս աղմկոտ է, սակայն չի ցանկացել մանրամասնել՝ արդյո՞ք ամուսնացել է, թե՞ ոչ:

Ռաֆայելի խոսքով՝ ինքն արդեն հասունացել է և ցանկանում է հայր դառնալ: Ավելին՝ ըստ Ռաֆայելի՝ պետք է 12 երեխա ունենա:

Դերասանը խոստովանել է, որ սիրելի ունի, ամեն ինչ թույն է ու շատ լավ իր անձնական կյանքում:

Նա նշել է, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ:

Թե ով է իր սիրելին, Ռաֆայելը նախընտրել է չնշել:

Մեկնաբանություն

Որոնում