Գոռ Հակոբյանի մեծամտությունը չափ ու սահման չունի. նման բան չէիք սպասի նրանից (տեսանյութ)

  • Nov 15, 2021

Գաղտնիք չէ, որ Գոռ Հակոբյանին մեծ հաջողություն է բերել հենց «Ֆուլ Հաուս» նախագիծը:

Մինչ այդ էլ նա երգում էր, հաղորդում վարում, բայց ասել, որ ուներ մեծ ճանաչում, սխալ կլինի:  Ինչ խոսք, «Ֆուլ Հաուս» նախագծից հետո ամեն բան փոխվեց:

Գոռը դարձավ հայտնի և սիրված, այսօր նա համարվում է ամենամեծ մասսայականություն ունեցող հանրային դեմքերից, սակայն պարզվում է, որ շատ արագ մոռացել է, թե իր հաջողության համար ինչին է պարտական:

Օրերս նա հյուրընկալվել էր Արուս Տիգրանյանի «Ներքին խոհանոց» հաղորդմանը, որի ժամանակ անկեղծորեն նշել է, որ չի սիրում «Ֆուլ Հաուսը»: Ըստ Գոռի՝ ինքը երբեք չի նայել տվյալ սիթքոմը:

Գոռ ջան, միգուցե, քո երազանքներում այլ նախագծով էիր հանդես գալիս, բայց արդյո՞ք սա ուրանալ չէ, արդյո՞ք չես թքում այն հացամանի վրա, որից կերակրկվել ես, որի շնորհիվ ճանաչում ես ձեռք բերել:

Մի պահ պատկերացրու, որ չլիներ «Ֆուլ Հաուս» , չնայած պետք չէ պատկերացնել, նման դեպքում պարզապես դու չէիր լինի հայտնի և հարցազրույցներ չէիր տա:

 

Մեկնաբանություն

Որոնում