Բաժանումից հետո… Այն, ինչ պետք է իմանալ տղամարդկանց մասին. Մանե Գրիգորյան (տեսանյութ)

  • Nov 15, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, վերջերս զավեշտալի իրավիճակում էր հայտնվել: Նա իր ծնունդը նշել էր Երևանից դուրս, սակայն առանց անակնկալների չէր եղել:

Նրա մտերիմ ընկերներից մեկը՝ լրագրող Տիգրան Դանիելյանը, նրան անակնկալի էր բերել՝ հայտնվելով ռեստորանում և ամուսնության առաջարկություն բեմադրելով:

 

Մանեն նոր, հումորային լուսանկար է հրապարակել Տիգրանի հետ՝ գրելով հետևյալը. «Բաժանումից հետո»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանեն և նրա ընկերները շարունակում էին բեմադրությունը՝ նույնիսկ կատակելով, թե որ երգիչներն են երգելու իրենց հարսանիքի:

Ավելի ուշ Մանեն տեղադրել էր նաև սթորիներ, որում նշում էր, որ  չեղարկում է նշանադրությունը և մատանին հետ վերադարձնում Տիգրանին:

Հավելենք, որ Մանե Գրիգորյանը նախկինում ամուսնացած է եղել, սակայն ամուսնալուծվել է. նա մեծացնում է դստերը՝ Կայային:

Մեկնաբանություն

Որոնում