Իրադրությունը ծայրահեղ լարված է մնում. ընթանում են տեղային մարտեր, հակառակորդը կիրառում է հրետանի, զրահատեխնիկա. ՊՆ

  • Nov 16, 2021

Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

ՊՆ-ից հայտնում են, որ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

 

Մեկնաբանություն

Որոնում