ՊՆ-ն հայտնում է 4 վիրավորի մասին

  • Nov 16, 2021

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Հիշեցնենք, որ 6 զինծառայողի գերեվարման մասին են հայտնում նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները, Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։Նշենք, որ Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։

Լարված իրավիճակ է Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։

Մեկնաբանություն

Որոնում