Հնչող կրակոցների ձայները Գորիսում լսելի են․ Կարեն Քոչարյան

  • Nov 16, 2021

Հնչող կրակոցների ձայները Գորիսում լսելի են։

Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Կրակոցներն Իշխանասարի ձախ հատվածում են՝ դեպի Սիսիան։ Դեռևս մանրամասներ ասել չեմ կարող, ինքս էլ փորձում եմ պարզել»,- նշեց նա։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ վիճակը լարված է։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հավելենք, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Մեկնաբանություն

Որոնում