Համայրա… Ռոմել Սարգսյանը կրկին աչքի է ընկել անգրագիտությամբ. դերասանուհին տառասխալներով է գրում (լուսանկար)

  • Nov 20, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Ռոմել Սարգսյանը պարբերաբար տառասխալներով է գրում:

Այս անգամ նա սթորիում սխալ է գրել համարյա բառը:

Հետաքրքիրն այն է, որ որևէ մեկը դերասանուհուն չէր հուշել իր տառասխալի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոմելը ինստագրամյան իր էջում գրառում էր արել, որում տառասխալներ է թույլ տվել, սակայն ակնհայտ էր, որ դրանք ոչ թե անուշադրության, այլ չիմացության սխալներ են:

Տվյալ գրառումը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման. «Մենք բոլորս սխալակամ ենք, ուղակի ամենավատ բանը էնա, որ մեր սխալները լավագույն դեպքում ցավեցնում են մարդկանց, վատագույնում՝ կոտրում նրանց»:

Հավելենք, որ  Ռոմել Սարգսյանը վերջին շրջանում բավական մեծ հայտնիություն ձեռք բերեց՝ «Ախթամար» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Դրանից հետո նա կրկին գլխավոր դեր ստացավ՝ այս անգամ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում:

 

Մեկնաբանություն

Որոնում