Ռաֆայել Երանոսյանի ամուսնության, Գևորգ Գրիգորյանի նոր սիրելիի, զոհերին անտեսող և իրենց հայտառակ անող հայ հայտնիների, արտագաղթած Հռիփսիմե Հակոբյանի, Աննա Մանուչարյանի դստեր՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացնելու մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

  • Nov 20, 2021

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթ Ռաֆայել Երանոսյանը խոսեց սիրելի ունենալու մասին: Այդ մասին դերասանն ակնարկել է Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում:

Ռաֆայելի խոսքով՝ ինքն արդեն հասունացել է և ցանկանում է հայր դառնալ: Ավելին՝ ըստ Ռաֆայելի՝ պետք է 12 երեխա ունենա:

Դերասանը խոստովանել է, որ սիրելի ունի, ամեն ինչ թույն է ու շատ լավ իր անձնական կյանքում:

Նա նշել է, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ:

Թե ով է իր սիրելին, Ռաֆայելը նախընտրել է չնշել:

Գևորգ Գրիգորյանն էլ հրապարակեց նոր սիրելիի լուսանկարը՝ այդ ձևով հաստատելով, որ բաժանվել է նախկին սիրելիից: Նոր սիրելին Իդա Հովհաննիսյանն է: Դերասանը նրա հետ լուսանկար է հրապարակել և դրան կից գրել է:


«Երկար կգրեի, բայց կարժեզրկի… Շնորհակալ եմ, որ կաս»:

Շաբաթն աչքի ընկավ տխուր իրադարձություններով: Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Հայկական կողմն ունի  13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Չնայած այս փաստին՝ հայ հայտնիներից շատերն ապրում էին իրենց բնականոն կյանքով. մոդել Լյուսին կիսամերկ լուսանկարահանվում էր, երգչուհի Իրինա Հարությունյանը հետևորդներից հետևաքրքրվում էր, թե տարվա որ եղանակն են սիրում, Արփի Գաբրիելյանը նշում էր ամուսնության առաջարկության երկու ամյակը, Մենչը հումորային լուսանկար էր հրապարակում, Մարիամ Մելիքյանն էլ խմելու համար լավ առիթ էր գտել:

Այս շաբաթ աչքի ընկավ Շպռոտը:  Նա նախ սկանդալային գրառում էր արել, որում բոլոր այն տղամարդկանց, ովքեր չեն մեկնում սահմանը պահելու, անվանել էր առանց ձու տղամարդիկ, ավելին՝ ըստ Շպռոտի նրանք կնիկներ են:

Սահմանային լարվածությունից հետո Շպռոտը կրկին անդրադարձել է թեմային:

Նա դիմել է սփյուռքահայերին՝հիշեցնելով, որ սահմանին լարված է, և կրկին բոլոր այն տղամարդկանց, ովքեր չեն գնում կռվելու, կնիկ է անվանել:

Շպռոտը նաև սթորիներ է տեղադրել, որոնցում արտասվում է՝ նշելով, որ իր սիրտը մղկտում է:

«Սաղ գիշեր չեմ քնել, ոնց որ իմ հայ ժովովուրդը: Լավ մենք ի՞նչ կարանք անենք, ախր ո՞նց կարանք հանգիստ նստենք ու զոհերին ու գերիներին հաշվենք որպես գլխաքանակ, ո՞նց կարանք հանգիստ ապրել»:

Ի դեպ, այս օրերին էլ Հռիփսիմե Հակոբյանը մեկնեց ԱՄՆ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հռիփսիմեն և Մարտինը ԱՄՆ-ում վերջնականապես հաստատվելու մտքեր ունեն:

Մեր աղբյուրները վստահեցնում են, որ Մարտինն այնտեղ նաև բիզնես ունի, սակայն այդ մասին նախընտրում է չխոսել:

Հավելենք, որ այս շաբաթ հայտնի դարձավ, որ մեկ տարվա դադարից հետո Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ այժմ արդեն հայտնի է, թե ով մրցույթում կներկայացնի Հայաստանը։

«Հայաստանը Եվրատեսիլում» ինսագրամյան էջը հայտնում է, որ երկիրը կներկայացնի 14-ամյա Մալենան։

Նշենք, որ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

Մեկնաբանություն

Որոնում