Վուլգար է. Լիլի Մորտոյի սկանդալային հայտարարությունը՝ Շպռոտի մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Nov 23, 2021

Օրերս Լիլի Մորտոն հյուրընկալվել էր Look & Face հաղորդմանը: Տվյալ հաղորդման շրջանակներում Լիլիին առաջարկում են կարծիքներ ասել հանրային մարդկանց կերպարների մասին, սակայն առանց տեղեկանալու, թե նրանք ովքեր են:

Շպռոտի վերաբերյալ Լիլին ասել է, որ տվյալ կերպարը վուլգար է.

«Սեքսի է, բայց վուլգար է: Էստեղ կարելի էր մի քիչ ավելի փակ հագնել, որպեսզի ներքնազգեստը չերևար, որպեսզի ավելի էսթետիկ լինի»:

Ինչ խոսք, երբ ներքնազգեստի չերևալու մասին խոսում է Լիլին, մի փոքր ծիծաղելի է:

Հիշեցնենք, որ ըստ Լիլիի՝ ինքը հիմա փոխել է իր ոճը, քանի որ ամուսինը չէր համակերպվում առօրյա կյանքում իր համարձակ զգեստների հետ: Լիլիի խոսքով՝ համարձակ հագնվում է միայն բեմում:

Մեկնաբանություն

Որոնում