Սրբում էի արցունքներս, որ նա չտեսնի. առանց հուզմունքի չեք կարող լսել Անի Քրիստիին (տեսանյութ)

  • Nov 24, 2021

Վերջերս Անի Քրիստին Երեւանում էր: Նա անկեղծ զրույց է ունեցել «Առանց թեմայի» հաղորդման շրջանակներում:

Անին պատմել է, որ 14 տարեկանից իրեն խնամում էին տատիկը եւ պապիկը: Ըստ Անիի՝ դա ուներ իր դրական կողմը, սակայն շատ բաներ կային, որ իր կյանքում բացակայում էին ծնողների՝ այլ երկրներում գտնվելու պատճառով:

Անին նշել է, որ հորը տեսել էր 8 տարեկանում, ապա հայրը մեկնել էր ԱՄՆ, նրանց հաջողվել էր հանդիպել, երբ Անին արդեն 21 տարեկան էր:

Ըստ նրա՝ միշտ ուժեղ է եղել, նույնիսկ, երբ փոքր էր.

«Երբ հայրս դեռ Հայաստանում էր ապրում, մեկ անգամ նա  հյուրախաղերով մեկնել էր Ռիգա: Մենք շատ կապված էինք, երբ վերադարձավ, գրկել էի նրան, սակայն մեջքի հետեւում սրբում էի արցունքներս, որ նա չտեսնի»:

Անին այդ դրվագը պատմելիս չի կարողացել զսպել արցունքները:

 

Մեկնաբանություն

Որոնում