Շնորհակալ եմ, որ ունեցել եմ քեզ…Սիրում եմ ու կսիրեմ միշտ… Ինչ լուսանկարներ է հրապարակում Նաիրա Ամատունին Հայկոյի մահից հետո (տեսանյութ)

  • Nov 24, 2021

Սիրված երգիչ, երգահան Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին: Նրա մահից գրեթե երկու ամիս է անցել, սակայն մտերիմներից շատերը դեռ արխիվային լուսանկարներ են հրապարակում:

Նրանցից մեկն էլ դիզայներ Գագա Ամատունիի կինն է՝ Նաիրա Ամատունին: Հայկոն նրանց երեխաների կնքահայրն էր:

Ամատունիները շատ ծանր էր տանում Հայկոյի մահը:

Նաիրա Ամատունին պարբերաբար արխիվային տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակում:

Դրանցից մեկին կից նա գրել էր.

«Առանց քեզ, իմ Հայկո»:

«Դու լույս էիր ամբոխի մեջ, չկա քո նմանը ու չի էլ լինի… Ամենամեծահոգի, ամենալուսավոր ու բարի, իմ Հայկո»,-մեկ այլ լուսանկարին կից գրել է Նաիրա:

«Շնորհակալ եմ, որ ունեցել եմ քեզ… Ամեն ապրած վայրկյանի համար… Ամեն խոսքի.. վստահության համար, կկարոտեմ անվերջ… Իմ ամենահարազատ, անփոխարինելի, Հայկոս: Սիրում եմ ու կսիրեմ միշտ»,-գրել է:

Մեկնաբանություն

Որոնում