Սոֆի Դևոյանը սիրելիի հետ այնպիսի կրքոտ տեսանյութ էր հրապարակել, որ հետո ստիպված էր եղել հեռացնել այն. սա տեսնել է պետք (տեսանյութ)

  • Nov 24, 2021

Պարուհի, բլոգեր Սոֆի Դևոյանը ներկայումս ԱՄՆ-ում է: Նա այնտեղ  է մեկնել, որպեսզի սիրելիի հետ իր հանգիստը վայելի:

Նշենք, որ Սոֆին երեկ համարձակ տեսանյութ էր հրապարակել, որում ջերմ գրկախառնվում էր սիրելիի հետ, սակայն, կարծես թե, այդ տեսանյութի կիրքը նրան չափից շատ է թվացել: Սոֆին հեռացրել է տվյալ տեսանյութը, սակայն, ինչ խոսք, երբ համացանցում ունես բաց էջ, ապա տեսանյութը հեռացնելը, մեղմ ասած, ոչինչ չի փոխում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hay Paparazzi (@armenianpaparazzi)

Ուշագրավն այն է, որ Սոֆիի սիրելին, ում դեմքը  երկար ժամանակ պարուհին նախընտրում էր նորմալ ցույց չտալ՝ պնդելով, որ նա չի սիրում հանրային կյանք, կարծես թե, դեմ չէր հեռախոսի դիմաց Սոֆիի հետ խոսակցական լեզվով ասած՝ սիլի-բիլի անել:

Ի դեպ, Սոֆիի սիրելի թեման ինստագրում հենց իր սիրելին է: Նա պարբերաբար հետևորդներին առաջարկում է լայքել այս կամ այն նկարը, ինչի դիմաց էլ ցույց կտա սիրելիի աջ այտը կամ ձեռքը:

Ինչ խոսք, մի կողմից տեսնում ենք Սոֆիի սիրելիի տեսանյութերը, որոնք մեկը մյուսին են հաջորդում, մյուս կողմից էլ լսում ենք, որ նա, իբրև թե, չի սիրում ինստագրամյան կյանք: Ինչպես նաև նշենք, որ Սոֆին գտել է, որ ամենակարևոր տեղեկությունը, որը չպետք է հանրայնացնի սիրելիի վերաբերյալ, նրա անունն է: Տեսանյութերը՝ հեչ, բայց անունն իմանալը շատ վտանգավոր է:

Հավելենք, որ նրանց միջև տարիքային մեծ տարբերություն կա: Ըստ լուրերի՝ 17 տարվա տարբերություն է, չնայած դրան՝ ըստ Սոֆիի՝ հարսանիք առաջիկայում չի լինելու:

Մեկնաբանություն

Որոնում