Երբ ամուսնալուծվել էի, մեր տանը մեկ շաբաթ քեֆ էր. Իրինա Թովմասյանն առաջին անգամ պատմում էի իր ամուսնալուծության մասին

  • Nov 24, 2021

Օրերս «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն  անկեղծացել Asekose.am-ի CV հաղորդման շրջանակներում:

Նա խոսել է իր ամուսնալուծության մասին:

Իրինան առաջին անգամ շատ վաղ տարիքում էր ամուսնացել. ընդամենը 19 տարեկան էր: Իրինան չի թաքցնում, որ ամուսնանալուց առաջ ծնողները նրան զգուշացնում էին չգնալ այդ քայլին:

Ըստ Իրինայի՝ ինքը պարզապես սիրահարված էր և որևէ մեկին չէր կարող լսել: Ամուսնությունը կարճ էր տևել, սակայն Իրինան խոստովանում է, որ մեծ խնդիր չէր դարձրել ամուսնալուծությունից:

«Մեր տանը մեկ շաբաթ քեֆ էր իմ ամուսնալուծությունից հետո»,- խոստովանում է գեղեցկուհին:

Չնայած այս անկեղծությանը՝ Իրինան չի նշել, թե որն էր ամուսնալուծության բուն պատճառը: Իրինայի խոսքով՝ եղել են խնդիրներ, սակայն չի ցանկանում այդ թեմային անդրադառնալ:

Հավելենք, որ այդ ամուսնությունից ծնվել է Մեգգին:

Ավելի ուշ Իրինան հանդիպել է իր երկրորդ ամուսնուն: Նրանք ևս երկու դուստր են ունեցել: Իրինան վստահեցնում է, որ մինչ օրս նույն ձևով սիրահարված է իր ամուսնուն:

Մեկնաբանություն

Որոնում