Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանը չարաշահում է ֆոտոշոփը եւ ֆիլտրերը:
Նա նույնիսկ իր սերիալային դերասաններին է «վարակել» այդ զբաղմունքով:
Պարզվում է, որ ֆոտոշոփի չարաշահումը Դիանայի միակ ինստագրամյան «մեղքը» չէ:
Starnews-ի աչքից չի վրիպել, որ օրերս նա սթորի էր տեղադրել, որում ուղղագրական սխալ էր արել «գնահատել» բառում:
Ինչ խոսք, ոսկեղենիկ հայերենով խոսող Դիանայից նման վրիպումն անսպասելի էր: